ՌԴ-ն աջակցում է ԵԱՏՄ հարցում Ինդոնեզիայի հետաքրքրվածությանը. Լավրով

11:11   09 Օգոստոս 2017    474

Ռուսաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում այդ միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ սկսելու նկատմամբ: Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ ուսումնասիրվում է: Ռուսաստանն այն աջակցում է»,- ասել է նա Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ բանակցությունների արդյունքներով:

Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գերատեսչություններից մեկի աղբյուրը, 2017 թվականի մայիսին Ինդոնեզիայից առաջարկ է ստացվել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուսումնասիրության համար հետազոտական խումբ ձևավորելու վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ինդոնեզիա   ԵԱՏՄ  


Վերնագիրի այլ պիտակները