Փարիզի արվարձանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել զինվորականների խմբին

12:58   09 Օգոստոս 2017    544

Փարիզի Լեւալուա-Պերե արվարձանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Sentinelle-ի զինծառայողների խմբին եւ փախուստի դիմել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով France Info-ին, պատահարի հետեւանքով վիրավորներ կան:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 08:15-ին, երբ զինվորականները դուրս են եկել զորանոցից: 6 մարդ տուժել է, 2-ի վիճակը ծանր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները