Բիթքոինը գնի նոր ռեկորդ է սահմանել

13:51   09 Օգոստոս 2017    391

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով RG-ին, Կտրուկ անկումից հետո բիթքոինի գինը երկրորդ օրն է՝ շարունակում է աճել:

Արդյունքում բիթքոինը նորից գնի ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3.5 հազար դոլարի: Ստացվում է, որ բիթքոինի կապիտալիզացիան մոտենում է 60 մլրդ դոլարի: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է 485%-ով:

Ընդհանուր առմամբ, կրիպտոարժույթի շուկայում լավատեսական տրամադրություններ են: Այս շուկայի ծավալն աճում է: Ներկայում այն կազմում է շուրջ 125 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները