Ռուսական ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել ԱՄՆ Սպիտակ տան շուրջը

09:07   10 Օգոստոս 2017    570

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով CNN-ին, Ռուսաստանի Դաշնության Օդային-տիեզերական ուժերի ինքնաթիռը չորեքշաբթի դիտորդական թռիչք է իրականացրել Վաշինգտոնի կենտրոնում և ԱՄՆ-ի մայրաքաղաքի ողջ շրջակայքում:

Ինքնաթիռը մասնավորապես, թռչել է Պենտագոնի, ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սպիտակ տան վրայով: Թռիչքը կատարվել է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում, հայտնում են լրատվամիջոցները:

Ռուսական ինքնաթիռը, ըստ լուրերի, թռչել է նաև Նյու Ջերսիի վրայով, որտեղ այս օրերին իր արձակուրդն է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Tu-154M ինքնաթիռն, ըստ ամերիկյան աղբյուրների, թռչել է նաև դեպի Մերիլենդ նահանգում գտնվող ամերիկյան առաջնորդների նստավայրը Քեմփ Դևիդում, Ինչպես նաև Օհայո և Վիրջինիա նահանգներում գտնվող ռազմական բազաներ:

Ինչպես հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, ռուսական ինքնաթիռի տվյալ երթուղին լիովին համաձայնեցված է եղել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները