Պայթյուն Կապանի գազալցակայանում. երկու աշխատակիցներ տուժել են

10:02   10 Օգոստոս 2017    519

Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին հայտնվել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզվել է, որ ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավորելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցներ՝ 1993 թ. ծնված Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Հ. Հ.-ը:

Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները