ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ. Ոչ մի երեխա չպետք է դառնա պատերազմի զոհը

10:06   10 Օգոստոս 2017    595

«Ոչ մի երեխա, անկախ նրա բնակավայրից, չպետք է դառնա պատերազմի զոհը»:

Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Էդվարդ Քարվարդին՝ մեկնաբանելով հուլիսի 4-ին հայերի կողմից Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղում 2-ամյա Զահրայի ու նրա տատի սպանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, հակամարտություններում չպետք է զոհվեն երկամյա տղաներն ու աղջիկները, ընտանիքները չպետք է սգան նման կորստի համար. «ՄԱԿ-ը երկու կողմերին կոչ է անում՝ հրաժարվել բռնությունից և հակամարտության լուծման համար դիմել դիվանագիտական միջոցների:

Ինչ վերաբերում է հակամարտության արդյունքում տուժած երեխաներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությանը, ապա մեր կազմակերպությունը մեծ աշխատանք է անցկացնում՝ մարտերի արդյունքում տուժած շրջաններում: Մենք աշխատում ենք ականների վտանգավորության հետ կապված ծրագրի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ աշխատում ենք «անվտանգ սովորությունների» յուրացման ուղղությամբ, որպեսզի երիտասարդ մարդիկ իմանան, թե ինչպես դրսևորել իրենց մարտերի ժամանակ: Անցած տարվա ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ վիրավորվածները տուժեցին նրանից, որ դուրս եկան տներից: Այդ վարմունքը լիովին հասկանալի է, սակայն միևնույն ժամանակ վտանգավոր»:

Է. Քարվարդին նշել է նաև հակամարտությունից տառապող անձանց համար հոգեբանական ծրագրի պատրաստման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հայաստան   ՅՈՒՆԻՍԵՖ  


Վերնագիրի այլ պիտակները