Նավթի համաշխարհային գները նվազում են

10:26   10 Օգոստոս 2017    451

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներոմ վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.6 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.53 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.69 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Տնտեսություն  


Վերնագիրի այլ պիտակները