Brent նավթի գինը մայիսի 25-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 53 դոլարը

13:04   10 Օգոստոս 2017    409

Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են դրսևորում։

Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը մայիսի 25-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց գերազանցել է 53 դոլարը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ յս մասին են վկայում բորսային տվյալները։

Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.12 դոլարի։

WTI ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.56 տոկոսով՝ հասնելով 49.84 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նավթ   Brent  


Վերնագիրի այլ պիտակները