Սեյրան Օհանյանը փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից

10:41   11 Օգոստոս 2017    625

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ ԱԺ ընտրություններում գլխավորում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքը, այժմ փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից:

Նա չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մասնակցելուց: Բանն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Ս. Օհանյանը որոշ ժամանակ կրկին մեկուսացավ, ապա մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության համագումարին եւ հիմա կրկին «անհետացել է»:

Այս օրերին նա կրկին մեկուսացած է. կապ չի պահպանում ոչ միայն դաշինքի անդամների, այլեւ նույնիսկ իր ազատամարտիկ ընկերներից շատերի հետ: Փոխարենը այս օրերին ակտիվացել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փորձելով հանդիպել այլ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն նրան շատերը վաղուց լուրջ չեն ընդունում եւ խուսափում են Հովհաննիսյանի հետ համագործակցելուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները