Ռամիլ Գուլիևը դարձել է աշխարհի առաջնության 200 մետր վազքի մրցույթի հաղթող

11:22   11 Օգոստոս 2017    723

Լոնդոնում ընթացող թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում Թուրքիան ներկայացնող Ռամիլ Գուլիևը ոսկե մեդալ է նվաճել 200 մետր վազքի մրցույթում (20,09 վայրկյան), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրորդ տեղը գրավել է ՀԱՀ-ի ներկայացուցիչ Վայդե Վան Նիկերկը (20,11), ով ավելի վաղ հաղթել էր 400 մետր վազքի մրցույթում: Իսկ բրոնզե մեդալին արժանացել է տրինիդատցի Ջերիմ Ռիչարդսը (20,11):

Նշենք, որ 27-ամյա Գուլիևը առաջին անգամ է նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մինչև 2011 թվականը Ռամիլ Գուլիևը ներկայացնում էր Ադրբեջանը: Թուրքիան ներկայացնում է 2011-ի ապրիլից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ռամիլ-Գուլիև  


Վերնագիրի այլ պիտակները