Երևանի Դավթաշեն թաղամասում 3 դեռահաս է դանակահարվել

13:49   11 Օգոստոս 2017    573

Երևանի Դավթաշեն համայնքում 17 ամյա երեք դեռահասների միջև դանակահարության դեպք է գրանցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2000 թվականին ծնված երկու քաղաքացի:

Պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացիները, ինչպես նաև նրանց՝ 2000 թվականին ծնված ընկերը, մարմնական վնասվածքներ ստացել են նույն օրը Դավթաշեն երկրորդ թաղամասում գտնվող դպրոցի բակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Երևան  


Վերնագիրի այլ պիտակները