Հայտնի են դարձել զբոսաշրջիկների համար Ադրբեջանի ամենագրավիչ շրջանները

14:32   11 Օգոստոս 2017    508

Զբոսաշրջիկները նախընտրում են այն շրջանները, որոնք ունեն զարգացած ենթակառուցվածք, տարբեր կարգի հյուրանոցներ: Այդ առումով լավագույնը հյուսիս-արևմտյան շրջաններն են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահի խորհրդական Մուզաֆար Աղաքերիմովը:

Զբոսաշրջիկների համար առավել գրավիչ շրջաններն են Շամախին, Իսմայիլլին, Գաբալան, Շեքին, Գախը, որոնց հաջորդում է Գուբա-Գուսարի գոտին:

Երկրի հյուսիսային և հյուսիս-արևմտյան մարզերը նախընտրում են հիմնականում արաբական երկրներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները