Թողարկվել է «Ստալինի մահը» կատակերգական ֆիլմի թրեյլերը . VIDEO

14:47   11 Օգոստոս 2017    614

Համացանցում հրապարակվել է ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» կատակերգական ֆիլմի թրեյլերը:

Հարի Փոթերի մասին ֆիլմերի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած բրիտանացի դերասան Ջեյսոն Այզեքսը (Լյուցիուս Մալֆոյի դերակատար) խաղացել է Գեորգի Ժուկովի, իսկ դերասան և հաղորդավար Մայքլ Փեյլինը՝ Վյաչեսլավ Մոլոտովի դերը:

Դրանից բացի, ֆիլմում նկարահանվել է ամերիկացի դերասան Սթիվ Բուշեմին՝ «կերպարանափոխվելով» Նիկիտա Խրուշչովի, իսկ Ջեֆրի Թեմբորը կատարել է Գեորգի Մալենկովի դերը:

Հայտնի է, որ ֆիլմը հիմնված է Ֆաբիեն Նուրիի և Թյերի Ռոբենի ֆրանսիական կոմիքսի վրա: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1953 թվականի քաղաքական պայքարի օրերին՝ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո:

ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ստալին    


Վերնագիրի այլ պիտակները