Ծովի ալիքները բրիտանական ափ են հանել ահռելի խողովակներ. VIDEO

16:51   11 Օգոստոս 2017    423

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Euronews-ին, ծովի ալիքները բրիտանական ափ են հանել ահռելի պլաստիկե խողովակներ, մանրամասնելով, որ դրանք արտադրվել են Նորվեգիայում:

Մոտ 2մ տրամագծով և 100մ եկրկարությամբ խողովակները հայտնաբերվել են Անգլիայի արևելյան լողափերից մեկում՝ Նորֆոլքում:

Իշխանությունների փոխանցմամբ՝ խողովակները նոր են ու նախատեսված են Ալժիրում ինչ-որ խոշոր նախագծի համար: Հայտնի է, որ խողովակները որևէ վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Տեղափոխվող խողովակներից 2-ը կես ճանապարհից փոխել են ուղղությունն ու հայտնվել բրիտանական ափին:

Նախատեսված է խողովակները հետ ուղարկել նորվեգացի արտադրողներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները