Իլհամ Ալիևը շնորհավորել է չեմպիոն Ռամիլ Գուլիևին

16:55   11 Օգոստոս 2017    586

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռամիլ Գուլիևին՝ թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի առթիվ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկրի ղեկավարի նամակում ասված է.

«Թանկագին Ռամիլ, անկեղծորեն շնորհավորում եմ քեզ թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ պատմության մեջ առաջին անգամ ադրբեջանցի մարզիկը դարձավ թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոն:

Հատուկ ուրախություն է առաջացնում այն հանգամանքը, որ հաղթանակից հետո դու բարձրացրիր Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները: Դա խոսում է այն մասին, որ դու կապված ես սեփական ժողովրդի հետ, հայրենասեր մարդ ես:

Այսօր դու ներկայացնում ես Թուրքիան, սակայն սպորտում առաջին քայլերը կատարել ես Ադրբեջանում:

Այս հաղթանակի առթիվ շնորհավորում եմ նաև Թուրքիային: Քո հաղթանակը միաժամանակ հանդիսանում է Ադրբեջան-Թուրքիա բարեկամության և եղբայրության դրսևորումը: Ադրբեջանում հպարտանում են քեզանով: Մաղթում եմ նորանոր հաջողություններ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև   Ռամիլ-Գուլիև  


Վերնագիրի այլ պիտակները