ԱՄՆ-ն օպերատիվ կենտրոն է կառուցում Ուկրաինայի ռազմակայանում

17:17   11 Օգոստոս 2017    404

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներաշինարարական զորամասերի զիծառայողներն Օչակովում (Նիկոլաեւի մարզ) ձեռնամուխ են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի օպերատիվ կենտրոնի շինարարությանը, որտեղ կտեղաբաշխվի Ուկրանիայի վերջրյա նավերի 5-րդ բրիգադը:

Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը, աշխատանքներն իրականացնում է ամերիկյան ռազմածովային ուժերի 1-ին շարժական շինարարական գումարտակը։

Շինարարությունը կատարվում է ռազմական օգնության գծով, որն ԱՄՆ-ը ցույց է տալիս դաշնակիցներին: Ծրագրի շրջանակներում ռազմակայանի տարածքում կստեղծվի երեք օբյեկտ:

Բացի օպերատիվ կենտրոնից, ամերիկացի զինվորականները կկառուցեն նորոգման արհեստանոց կատերների համար (որոնք ներկայում կազմում են Ուկրաինայի նավատորմի հիմքը), ինչպես նաեւ հսկիչ անցակետեր ռազմակայանի պարագծի երկայնքով: Ենթադրվում է, որ օպերատիվ կենտրոնն ուկրաինացիները կօգտագործեն ռազմածովային եւ համազորային զինավարժանքներ անցկացնելիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները