Թրամփը խոստացել է «առավելագույնս խստացնել» տնտեսական պատժամիջոցները Հս. Կորեայի դեմ

09:01   12 Օգոստոս 2017    298

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով RIA Novosti-ին, Վաշինգտոնը դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այո, մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը շատ-շատ բարձր մակարդակով»,- պատասխանել է Թրամփը այդ առնչությամբ լրագրողի հարցին:

Թրամփի խոսքով՝ նոր պատժամիջոցները կլինեն «առավելագույնս խիստ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները