Թրամփի վարկանիշը սկսել է աճել

09:11   12 Օգոստոս 2017    395

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով TASS-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը 6%-ով աճել է նախորդ շաբաթվա համեմատ, երբ նրա վարկանիշը հասել էր ռեկորդային ցածր մակարդակի:

Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք ուրբաթ հրապարակել է Rasmussen Reports հետազոտական ծառայությունը:

Ըստ այդմ՝ այս պահին ամերիկացիների 45%-ը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահի գործողություններին, մինչդեռ նախորդ շաբաթ այդ ցուցանիշն ընդամենը 39% էր:

Միաժամանակ հարցվածների 53%-ը դեմ է նրա քաղաքականությանը, որոնցից 44%-ը լրջորեն չի աջակցում պետության ղեկավարի աշխատանքին:.

Հարցումն անցկացվել է հեռախոսով և տևել է 3 օր: Հարցմանը մասնակցել է 1.5 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները