Ֆրանսիացիների ընդամենը 36 տոկոսն է գոհ Էմանուել Մակրոնից

09:22   12 Օգոստոս 2017    443

Ֆրանսիացիների ընդամենը 36 տոկոսն է գոհ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման հարյուր օրերի արդյունքից, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ համաձայն վերջին օրերին կայացած հարցումների:

Հարցման մասնակիցների 64 %-ը դժգոհ է Մակրոնից՝ որպես նախագահ, իսկ 19 %-ը՝ չափազանց դժգոհ է։ Ուշագրավ է, որ պաշտոնավարման առաջին օրերին Մակրոնի շուրջ դրական արձագանքը 62 տոկոս էր կազմում։

Le Figaro ֆրանսիական պարբերականի կազմակերպած հարցումն անցկացվել է օգոստոսի 7-9-ը՝ հազար չափահաս մարդու մասնակցությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները