Դանիայում խորտակվել է աշխարհի խոշորագույն սիրողական սուզանավը

09:39   12 Օգոստոս 2017    320

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, Դանիայում հայտնի ինժեներ գյուտարար Պտեր Մադսենին կասկածում են շվեդուհի լրագրողի անհետացմանն ու մահվանը մասնակցություն ունենալու մեջ, լրագրողին վերջին անգամ տեսել էին ինժեների կողմից կառուցված սուզանավում, որը հետո խորտակվել է, ասվում է կոպենհագենյան ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։

«Սուզանավի սեփականատերը ձերբակալվել է, նրան կասկածում են շվեդուհու մահվանը մասնակցություն ունենալու մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Շաբաթ Կոպենհագենի դատարանը կկայացնի վճիռ Մադսենի կալանավորման մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ սուզանավի սեփականատերը հերքում է իր մասնակցությունը հանցագործությանն ու կնոջ անհետացմանը։ Նշում են, որ նրա խոսքով՝ ինքը այդ կնոջը ափ է իջեցրել հինգշաբթի, ժամը 22։30-ին։

Կնոջ մարմինը չեն հայտնաբերել ու դեռ որոնում են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները