Թրամփը դիտարկում է Վենեսուելայում ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը

09:43   12 Օգոստոս 2017    310

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ «մենք Վենեսուելայում իրավիճակի կարգավորման շատ տարբերակներ ունենք», այդ թվում՝ ռազմական:

«Վենեսուելան շատ հեռու չէ, և այնտեղ մարդիկ տառապում են ու մահանում: Մենք շատ տարբերակներ ունենք Վենեսուելայի համար, այդ թվում, եթե անհրաժեշտ լինի, հնարավոր է ռազմական լուծում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Պատասխանելով հարցին՝ դիտարկո՞ւմ է արդյոք Վաշինգտոնը ռազմական գործողության հնարավորությունը, Թրամփը պատասխանել է. «Ռազմական գործողությունը, ռազմական լուծումը որոշակիորեն այն է, ինչը մենք կարող ենք իրականացնել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները