Փխենյանը կզղջա. Թրամփը նախազգուշացնում է չգրոհել Գուամ ռազմակայանը

09:54   12 Օգոստոս 2017    376

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի Խաղաղ օվկիանոսում Գուամի ռազմակայանը գրոհելու ԱՄՆ-ին սպառնալուց, հակառակ դեպքում Փխենյանը կզղջա:

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հյուսիսկորեացի զինվորականները դիտարկում են Գուամի ամերիկյան ռազմակայանը միջին հեռահարության «Խվասոն-12» բալիստիկ հրթիռներով հարվածելու հնարավորությունը: Ընդ որում, ընդգծվել էր, որ դա կարող է իրագործվել ցանկացած պահի, երբ Հյուսիսային Կորեայի ղեկավարը նման որոշում կայացնի:

Ըստ Փխենյանի՝ այդ քայլի պատճառներից մեկը ամերիկյան ռազմական ինքնաթիռների մանևրներն են Հարավային Կորեայի վրայով,որոնք «մշակել են իսկական պատերազմ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ   Գուամ   Փխենյան  


Վերնագիրի այլ պիտակները