ՄԱԿ-ը Հս. Կորեայի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման կոչ է արել

10:01   12 Օգոստոս 2017    298

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման կոչ է անում՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք նախկինի պես մտավախություն ենք արտահայտում՝ կապված շարունակվող հռետորաբանության հետ։ Ակնհայտ է, որ եկել է ժամանակը, որպեսզի բոլոր կողմերը կենտրոնանան լարվածության նվազեցման վրա»,-ասել է նա ՄԱԿ-ի կայքով հեռաձակած ճեպազրույցի ժամանակ։

Դյուժարիկը հրաժարվել է այն հարցի պատասխանից, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կապ հաստատե՞լ է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հետ այդ հարցով։ «Ներկա պահին ես չեմ կարող կիսվել որևէ շփումների մասին տեղեկատվությամբ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ «մենք պետք է կենտրոնանանք դիվանագիտության և դեէսկալացիայի վրա»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՄԱԿ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները