Պեկինի օդանավակայանում ուժեղ ամպրոպի հետևանքով չեղարկվել է 268 չվերթ

10:17   12 Օգոստոս 2017    323

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական-ին, Շաբաթ օրն առավոտյան Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում չեղարկվել է 268 չվերթ, ինչի պատճառն ուժեղ ամպրոպն է:

Դրանից բացի, մի քանի չվերթ հետաձգվել է: Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ պլանավորված 598 չվերթից իրականացվել է միայն 248-ը: Անբարենպաստ եղանակային պայմանները հիմնականում ազդել են ներքին չվերթների վրա:

Օդանավակայանի առցանց չվատախտակի տվյալների համաձայն՝ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերն «Աերոֆլոտ» ավիաընկերության մի քանի չվերթ հետաձգվել է կարճ ժամանակով, սակայն չեղարկումներ չեն եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները