Գուամի իշխանությունները բնակիչներին բաժանում են միջուկային ռմբակոծության վերաբերյալ թռուցիկներ

10:35   12 Օգոստոս 2017    278

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Associated Press-ին, Ամերիկյան Գուամ կղզու իշխանությունները բնակիչներին բաժանում են թռուցիկներ այն մասին, թե ինչպես կարելի է փրկվել միջուկային ռմբակոծության դեպքում (հիշեցնենք՝ Փխենյանը սպառնացել է հարվածել Գուամը):

Մասնավորապես, իշխանությունները խորհուրդ են տալիս ապաստարաններ փնտրել բետոնային կառույցներում, նախընտրելի է՝ ստորգետնյա:

«Մի նայեք պայթյունի բոցին՝ այն կարող է կուրացնել ձեզ… Պառկեք գետնին և ծածկեք գլուխը»,- հրահանգվում է բոլոր նրանց, որոնց հարվածը կարող է «գտնել» փողոցում:

Թռուցիկները նաև խորհուրդ են տալիս, թե ինչպես հավաքել դեղատուն և գրոհի դեպքում պահպանել հանգստությունը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեային «մեծ տհաճություններ են» սպասվում Գուամը գրոհելու դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուամ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները