Գերմանիայում աղբատար ավտոմեքենան դարձել է 5 մարդու մահվան պատճառ

10:49   12 Օգոստոս 2017    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Lenta.ru-ին, Գերմանիայի հարավ-արևմուտքում աղբատար ավտոմեքենան շրջվել է և ընկել մարդատար մեքենայի վրա, որում եղել է հինգ մարդ:

Նրանք բոլորը զոհվել են: Մեքենայի ղեկին եղել է կին, ուղևորի նստատեղին՝ տղամարդ: Հետևի հատվածում գտնվել է երեք երեխա, որից երկուսը նախադպրոցական տարիքի: Ենթադրվում է, որ նրանք եղել են մեկ ընտանիքի անդամներ:

Ոստիկանների խոսքով՝ աղբատար ավտոմեքենան մինչև շրջադարձ կատարելը մեծ արագություն է հավաքել և չի կարողացել արգելակել: Չի բացառվում, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների հետևանքով:

Երկու մարդ, որոնք գտնվում էին աղբատարում՝ ստացել են մարմնական թեթև վնասվածքներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները