Վենեսուելայի ԱԳՆ-ն Պերուի նախագահին ազգի թշնամի է հռչակել

10:58   12 Օգոստոս 2017    308

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով VTV-ին, Վենեսուելայի ԱԳՆ-ն Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինկիին անվանել է «ազգի թշնամի»։

«Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին հռչակվում է Սիմոն Բոլիվարի հայրենիքի թշնամի՝ Վենեսուելայի ներքին գործերին տեւական միջամտության ու մեր ժողովուրդների պատմականորեն ձեւավոված երկկողմանի հարաբերությունները խափանելու ցանկության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ՝ գերատեսչությունը համարում է, որ Վենեսուելայի կառավարությունը շարունակելու է ամրապնդել հարաբերությունները պերուացիների հետ՝ «չնայած Պերուն ղեկավարող վերնախավերի գործողություններին»։

Ավելի վաղ Պերուի ԱԳՆ-ն որոշել էր երկրից արտաքսել Վենեսուելայի դեսպանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   ԱԳՆ   Պերու  


Վերնագիրի այլ պիտակները