Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Մադուրոյի հետ

11:29   12 Օգոստոս 2017    472

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ հայտնելով, որ չի զրուցելու նրա հետ, քանի դեռ երկրում չի վերականգնվել ժողովրդավարությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այսօր Նիկոլաս ՄԱդուրոն խնդրել է հեռախոսզրույց նախագահ Թրամփի հետ․․․ Թրամփն ուրախությամբ կզրուցի Վենեսուելայի առաջնորդի հետ, հենց այդ երկրում վերականգնվի ժողովրդավարությունը»,- ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Սպիտակ տանն այս մերժումը բացատրել են նրանով, որ Թրամփը իր պաշտոնակալության պահից սկսած՝ պահանջում է արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ժողովրդի հանդեպ ճնշումների դադարեցում, սակայն այդ բոլոր կոչերը Վենեսուելան անպատասխան է թողել։

«Դրա փոխարեն Մադուրոն ընտրել է բռնապետի ուղին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները