Մադուրոն կոչ է արել գումարել 33 երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողով

11:34   12 Օգոստոս 2017    334

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել գումարել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 33 երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու համար իր երկրի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ես պաշտոնապես առաջարկել եմ եղբայրական Սալվադորի Հանրապետության նախագահ Սալվադոր Սանչեսին ԱԼԲԱ-ի 14 պետությունների աջակցությամբ գումարել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 33 երկրների ղեկավարների և կառավարությունների արտակարգ գագաթնաժողով՝ ուշադրություն դարձնելու համար Վենեսուելային դատապարտելու հարցին և վերականգնելու համար երկխոսությունն ու հարգանքը Լատինական Ամերիկայի և կարիբյան պետությունների տարբեր ժողովուրդների միջև»,- հայտարարել է Մադուրոն VTV հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ ԱԼԲԱ-ի երկրները դատապարտել են տնտեսական պատժամիջոցները Վենեսուելայի դեմ և կոչ են արել այդ երկրում «կառուցողական և հարգալից» երկխոսության:

Չորեքշաբթի ԱՄՆ-ը ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները՝ դրանում հավելելով նաև մի շարք կազմակերպություններ և մասնավոր անձանց, այդ թվում՝ երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի եղբորը՝ Ադանա Չավեսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները