Նավթի գներն աճել են

11:43   12 Օգոստոս 2017    350

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.03%-ով և կազմել 48.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.91%-ով և կազմել 52.10 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները