Աֆրիկացի ներգաղթյալներն Իսպանիայից Գերմանիա են հասել՝ գնացքի ներքևի մասից կառչած. Լուսանկարներ

12:05   12 Օգոստոս 2017    244

Գերմանիայի և Ավստրիայի սահմանին բեռնատար գնացքի ներքևի մասում աֆրիկացի ներգաղթյալների խումբ է հայտնաբերվել:

Սոմալիից, Նիգերիայից և Կոտ դ'Իվուարից ներգաղթյալները գնացքով իսպանական Վալենսիա քաղաքից հասել են Գերմանիա:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին, բավարական Ռաուբլինգում ոստիկանները 7 մեծահասակ և 5 դեռահաս են հայտնաբերել Վալենսիայից Մյունխեն ուղևորվող գնացքի ներքևի մասում:

Նշվում է, որ 150 կմ/ժամ արագությամբ ընթացող գնացքից կառչած միգրանտները գտնվել են վատ վիճակում: Փրկարարները տաք վերմակներ են տրամադրել նրանց՝ մտավախություններ ունենալով, որ նրանց մոտ հիպոթերմիայի (թերջերմության) նշաններ են ի հայտ եկել:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են հյուծված միգրանտները դուրս գալիս գնացքի ներքևի հատվածից:

«Նրանք շատ մրսած են, դողում են և գտնվում են ֆիզիկապես վատ վիճակում: Մենք արդեն շտապօգնություն ենք կանչել, քանի որ նրանցից մի քանիսը հիպոթերմիայի նշաններ ունեն: Կարծում եմ՝ նրանք պետք է հոսպիտալացվեն»,- ասել է դեպքի վայրում աշխատող ոստիկանը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա   Իսպանիա   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները