Վենեսուելայում պատասխանել են Թրամփի հայտարարությանը

12:11   12 Օգոստոս 2017    301

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով RIA Novosti-ին, Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական միջամտության մասին հայտարարությունն անվանել է ծայրահեղականության դրսևորում։

Ավելի վաղ, Թրամփը ասել է, որ Վաշինգտոնը քննարկում է բոլոր սցենարները Վենեսուելայի հետ հարաբերություններում, այդ թվում՝ ռազմական գործողությունները: Պենտագոնի խոսնակ Էրիկ Պեհոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորականները չեն ստացել կոնկրետ հանձնարարականներ Վենեսուելայում զորավարժությունների հետ կապված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները