Բելառուսում կհաշվեն ձրիակերներին

21:14   12 Օգոստոս 2017    181

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Korrespondent-ին, Բելառուսի տեղական իշխանության մարմինները լիազորությունների լայն շրջանակ կստանան յուրաքանչյուր գործազուրկի հայտնաբերելու համար:

Լուկաշենկոյի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն ձրիակերների մասին նորացված հրամանագրի պաշտոնական թողարկումից հետո:

«Մենք կառանձնացնենք մարդկանց՝ ըստ նրանց հնարավորությունների. նրանք, ովքեր կարող են, բայց չեն ցանկանում աշխատել, ովքեր ցանկանում են, բայց չեն կարողանում աշխատել, և նրանք, ում բահ պետք է տաս ձեռները՝ թող գնան աշխատեն և թող չնեղանան ինձնից», - ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ «տեղական իշխանության մարմիններին լիազորությունների ամենալայն շրջանակ կտրամադրվի»:

Նախագահի խոսքով՝ մարդկանց «պետք է սովորեցնել աշխատանքին, չի կարելի գործազուրկների դաս ստեղծել»:

«Իհարկե, կլինեն փոքր տոկոսով մարդիկ, որոնք ոչ մի բանի ընդունակ չեն: Սակայն կան մարդիկ, որոնք կարող են, սակայն խուսափում են, ահա թե ինչու նրանց պետք է այնպիսի պայմաններում դնել, որպեսզի նրանք սկսեն աշխատել: Կստիպենք հատուկ մեթոդներով», - ասել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները