ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարները քննարկել են կորեական հարցը

12:27   12 Օգոստոս 2017    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում։

Չինաստանի առաջնորդը զրույցի ընթացքում շեշտել է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը խաղաղ կարգավորելու անհրաժեշտությունը։ Նաեւ նա Թրամփին հայտնել է, որ կողմերը պետք է զսպվածություն դրսեւորեն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրների առաջնորդները համաձայնել են, որ կարեւոր է հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները