Գուամը կստանա անվճար գովազդ՝ շնորհիվ Հս. Կորեայի սպառնալիքների. Թրամփ

12:44   12 Օգոստոս 2017    262

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ ասելով, թե Գուամը կստանա անվճար գովազդ. Հյուսիսային Կորեայի սպառնալիքների շնորհիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ կիմանան, որ կա այդպիսի կղզի:

«Ես կարող եմ ասել, որ ձեր զբոսաշրջային հոսքը 10 անգամ կավելանա՝ առանց գումար ծախսելու, այնպես որ՝ շնորհավորում եմ ձեզ»,- կատակել է Թրամփը կղզու ղեկավար Էդի Կալվոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Վերջինս խոսակցության տեսագրությունը տեղադրել է Facebook-ի իր էջում:

Նախագահը նաև ենթադրել է, որ Կալվոն կդառնա «չափազանց ժողովրդական»:

Թրամփի խոսքով՝ իրենից ավելի ոչ ոք չի ցանկանում խաղաղ լուծում՝ միաժամանակ ընդգծելով, որ կարող է դիմել «վատ լուծման»:

Իր հերթին Կալվոն նշել է, որ երբեք իրեն այնքան անվտանգ չի զգացել, որքան Թրամփի ղեկավարման ներքո, ինչին ի պատասխան՝ վերջինս պատասխանել է, որ իրեն պետք է ընտրեին ութ տարի առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Գուամ   Հս-Կորեայի  


Վերնագիրի այլ պիտակները