Իլոն Մասկն արհեստական ինտելեկտն ավելի մեծ վտանգ է անվանել, քան Հս. Կորեան

12:57   12 Օգոստոս 2017    296

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը «Թվիթերի» իր էջում գրել է, որ մարդիկ պետք է ավելի շատ անհանգստանան արհեստական ինտելեկտից, քան Հյուսիսային Կորեայի հետ լարվածության սրման ռիսկից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե դուք դեռ անհանգստացած չեք արհեստական ինտելեկտի հետ կապված անվտանգությամբ, ապա արժե անհանգստանալ։ Ավելի մեծ ռիսկ է, քան Հյուսիսային Կորեան»,- գրել է նա։

Այդկերպ նա հիշատակել է իր կողմից հիմնադրված OpenAI հետազոտական լաբորատորիան։

Մասկը բազմիցս հանդես է եկել արհեստական ինտելեկտի շուտափույթ վերահսկման կոչով, քանի որ, ըստ նրա, այս ոլորտը չափազանց արագ է զարգանում, և եթե ժամանակին չլուծել հարցը, ապա շատ ուշ կլինի։

Նրա կարծիքով՝ միջոցառումներ չձեռնարկելը կսպառնա մարդկությանը։

Ավելի վաղ Իլոն Մասկը Նահանգապետերի ազգային ընկերակցության հանդիպման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտը հիմնական սպառնալիքն է, որին մարդկությունը որպես քաղաքակրթություն բախվելու է:

«Ռոբոտները կարող են պատերազմ սկսել՝ թողարկելով կեղծ նորություններ ու մամուլի հաղորդագրություններ, կեղծելով էլեկտրոնային փոստի գրանցումներն ու մանիպուլյացիաների ենթարկելով տեղեկատվությունը»,-նախազգուշացրել է միլիարդատերը՝ նկատելով, որ «գիրը սրից զորեղ է»:

Նրա կարծիքով՝ այս բնագավառում անհրաժեշտ է պետական կարգավորում, որը յուրօրինակ զսպիչ ուժ կլիներ տեխնոլոգիական մրցապայքարում ներառված ընկերությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասկն   Հս-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները