Հս. Կորեայում 3․5 մլն կամավորներ են գրանցվել ռազմական ծառայության անցնելու համար՝ ԱՄՆ-ի դեմ պայքարելու նպատակով

13:15   12 Օգոստոս 2017    253

Հյուսիսային Կորեայի մոտ 3․5 մլն երիտասարդներ ու պաշտոնանկ զինվորներ դիմում են ներկայացրել զինկոմիսարիատներ՝ խնդրելով իրենց վերցնել ռազմական ծառայության՝ ԱՄՆ-ի դեմ հնարավոր ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Նման տվյալներ է ներկայացնում Հյուսիսային Կորեայի Բանվորական կուսակցության «Նոդոն Սինմուն» թերթը։ Ըստ պարբերականի՝ այս քանակության դիմումներ են ստացվել ԱՄՆ-ի հասցեին Հյուսիսային Կորեայի իշխանությունների կոշտ քննադատությանը հաջորդած երեք օրերի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ի դեմ պայքարելու իրենց ցանկության մասին են հայտնում նաեւ հաճախակի դարձած հանրահավաքների մասնակիցները։ Օգոստոսի 9-ին Փհենյանում մոտ 100 հազար քաղաքացի է հավաքվել ԱՄՆ-ի դեմ երկրի քաղաքականությունն աջակցելու նպատակով։

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վերջին օրերին ծայրաստիճան լարվել են։ Կողմերը սպառնալից հայտարարություններ են փոխանակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս.Կորեա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները