Իտալիայում հրշեջը հրկիզում է իրականացրել՝ ի պատիվ սիրած սերիալի

14:22   12 Օգոստոս 2017    112

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Repubblica-ին, Իտալիայում հրշեջը հրկիզում է իրականացրել այն բանի համար, որպեսզի իրեն զգա հրշեջների մասին իր սիրելի սերիալի հերոս։

Նշվում է, որ 2014-17 թթ ընթացքում աղբամանների և չորացած ծառերի բռնկումների ժամանակ տղամարդը միշտ առաջինն է ժամանել դեպքի վայրը, ինչը ոստիկանության մոտ կասկած է հարուցել։

Հետաքննության ընթացքում ոստիկանները հետևել են տղամարդուն և նկատել, որ նա անձամբ է հրկիզումներ իրականացրել։

Հրշեջը խոստովանել է, որ շատ է ցանկացել նմանվել իր սիրած ամերիկյան սերիալի հերոսին, սակայն տարածքում, որի համար ինքը պատասխանատու է, դեպքերը հազվադեպ են եղել, այդ իսկ պատճառով նա անձամբ է հրկիզումներ իրականացրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները