Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում 48 ժամվա ընթացքում 33 երեխա է մահացել

16:49   12 Օգոստոս 2017    228

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով India TV -ին, Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Գորակխպուր քաղաքի հիվանդանոցում 48 ժամվա ընթացքում մահացել է 33 երեխա:

Նշվում է, որ երեխաների զանգվածային մահվան պատճառը թթվածին մատակարարող համակարգի անսարքությունն է եղել։

Հիվանդանոցի աղբյուրի տվյալների համաձայն՝ թթվածնի մատակարարման համար պատասխանատու ծառայությունը դադարեցրել է մատակարարել այն օգոստոսի 9-ին:

Ուրբաթ երեկոյան Ուտար Պրադեշի իշխանությունները հայտնել են տեղական լրատվամիջոցներին, որ երեխաների մահվան պատճառը թթվածնի պակասը չէր: Նրանք նաև նշել են, որ տեղական կառավարման մարմինները գտնվում են հիվանդանոցում և վերահսկում են իրավիճակը:

Բուժհաստատության ներկայացուցչի խոսքով՝ աշխատակիցները մի քանի անգամ գրավոր դիմում են ներկայացրել նահանգի իշխանություններին և տեղեկացրել, որ հիվանդանոցում թթվածնի մատակարարման խնդիր կա, սակայն նրանց կոչերն անուշադրության են մատնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները