Վրաստանի առաջին նախագահի որդին գլխավոր դատախազին մեղադրում է ճնշումներ գործադրելու մեջ

13:35   12 Օգոստոս 2017    304

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով aliq.ge -ին, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքը երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին մեղադրում է իրենց վրա ճնշումներ գործադրելու մեջ:

Նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, «Ռուսթավի 2»-ին պատմել է, թե գլխավոր դատախազը և նրա տեղակալները Գամսախուրդիայի ընտանիքին սպառնացել են և պահանջել, որ 2015 թվականին սկսված հետաքննության մասին գերատեսչությունից տեղեկատվություն չպահանջեն:

Ճնշումներից բացի, Ցոտնե Գամսախուրդիան գլխավոր դատախազին մեղադրում է նաև Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործով հետաքննության կանխամտածված ձգձգմանը՝ «ինչով ծառայում է գործող իշխանությանը»:

Նշենք, որ Վրաստանի առաջին նախագահի մահվան գործը վերափոխվել է որպես սպանություն 2015 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները