Նեպալում ավելի քան 20 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով

21:28   12 Օգոստոս 2017    181

Նեպալում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ՆԳՆ տվյալներով՝ ջրհեղեղների հետեւանքով երկրի տարբեր շրջաններում մարդիկ են զոհվել։ Հարյուրավոր տներ են ջրի տակ անցել, մեծ քանակության ընտանիքներ այլ շրջաններ են տեղափոխվել։

Բիրատնագար քաղաքում օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը, նշում է թերթը։

Երեք տարեց մարդիկ համարվում են անհետ կորած Նեպալի հարավում Մոանգ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո, հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ Դիպակ Կաֆլեն։

Երկրի կառավարությունը մոբիլիզացրել է ոստիկանության ու բանակի ուժերը՝ փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նեպալ  


Վերնագիրի այլ պիտակները