Ճապոնիան ՀՀՊ համալիրներ է տեղակայել հյուսիսկորեական սպառնալիքի պատճառով

18:12   12 Օգոստոս 2017    192

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքի պատճառով Ճապոնիան մարտունակության վիճակ է բերել երկրի ՀՀՊ համակարգերը, հայտնում է ՌԲԿ-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի արեւմուտքում տեղադրվել են հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ըստ հյուսիսկորեական իշխանությունների հայտարարության՝ ամերիկյան Գուամ կղզու ուղղությամբ հարվածի դեպքում բալիստիկ հրթիռների հետագիծն անցնելու է ճապոնական Սիմանե, Խիրոսիմա ու Կոտի պրեֆեկտուրաների վրայով։ Հյուսիսկորեական հրթիռները մտադիր են որսալ ամերիկյան արտադրության Patriot PAC-3 ՀՀՊ համակարգերի օգնությամբ։

ՀՀՊ համալիրները սկսել են հյուսիսկորեացի զինվորականների գործողությունների շուրջօրյա մշտադիտարկում։ Բացի դրանից՝ Ճապոնական ծով է ուղարկվել հածանավ, որը սարքավորված է ամերիկյան արտադրության «Իջիս» նավային համակարգով, որն ունակ է ֆիքսել բալիստիկ հրթիռների արձակումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները