Փոթորիկը Լեհաստանում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել

20:54   12 Օգոստոս 2017    239

Անսպասելի փոթորիկը Լեհաստանում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զոհվել են երկու աղջիկներ, ովքեր իրենց հասակակիցների հետ հանգստանում էին ամառային ճամբարում։ Ուժեղ քամու պատճառով գիշերը նրանց վրանի վրա ծառեր են ընկել։ Բացի այդ՝ մոտ 20 երեխա վնասվածքներ է ստացել։

Եւս երեք մարդ նույնպես զոհվել է արմատախիլ եղած ծառերի ընկնելու հետեւանքով։

Բացի դրանից փոթորկի հետեւանքով մոտ 500 հազար տներ են հոսանքազրկվել Լեհաստանի հյուսիսային ու հարավային շրջաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները