Թրամփը Չինաստանի դեմ հետաքննություն է ծրագրում

18:03   12 Օգոստոս 2017    208

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Politico-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախաձեռնել հետաքննություն Չինաստանի դեմ՝ մտավոր սեփականության ոլորտում ԱՄՆ-ի իրավունքները խախտելու ու տեխնոլոգիաների փոխանցման մեղադրանքով, հայտնում է Politico-ն։

Նախագահի վարչակազմում պարբեականի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը կանի դա արդեն օգոստոսի 14-ին։ Հետաքննությամբ կզբաղվի առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը։

Առեւտրի մասին օրենքի 301 հոդվածը թույլ է տալիս Վաշինգտոնին միակողմանիորեն արգելքներ սահմանել երկիր արտահանվող ապրանքների ճանապարհին։

Նշում են, որ հետաքննության մեկնարկը չի նշանակում Պեկինի նկատմամբ սահմանափակումների անհապաղ կիրառում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Չինաստան   Politico   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները