Ռուս փրանքերները խաղ են խաղացել Սահակաշվիլիի գլխին

18:19   12 Օգոստոս 2017    223

Ռուս փրանքերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, ովքեր հայտնի են Վովան ու Լեքսուս անուններով, խաղ են խաղացել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի գլխին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սահակաշվիլին կարծել է, թե հեռախոսով խոսում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի ղեկավարի տեղակալի հետ։ Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի իշխանություններին՝ կամ քաղաքացիությունն են վերադարձնում, կամ նրանք կզղջան։

«Եթե ինձ թողնում են Ուկրաինա մտնել՝ դա մի բան է։ Եթե կխոչընդոտեն՝ դա արդեն նրանց գործը չէ, քանի որ ես կանեմ ամեն ինչ, որ նրանք զղջան։ Նա դեռ չգիտի, թե ում հետ գործ ունի։

Ես նրան, ի դեպ, գրել էի՝ հավանաբար մոռացել է, թե ես ով եմ։ Ես շատ եռանդ ունեմ, շատ կապեր ու մեծ անուն։ Այդ ամենը ես կօգտագործեմ այդ օլիգարխական կերպարների դեմ՝ որոշակի նպատակների համար»,- մեջբերում է հեռուստաալիքը Սահակաշվիլիի խոսքը հեռախոսազրույցից։

Ճշգրտում են, որ Սահակաշվիլին փրանքերների հետ խոսել է Հունգարիայից, որտեղ ժամանել է արդեն անվավեր ճանաչված անձնագրով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սահակաշվիլի   Ուկրաինա    


Վերնագիրի այլ պիտակները