Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին երեք տարում Ուկրաինան ստացել է 16 000 միավոր զինտեխնիկա

18:33   12 Օգոստոս 2017    254

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին երեք տարում երկրի բանակը ստացել է 16 000 միավոր զինտեխնիկա «Укроборонпром» կոնցերնի անդամ ձեռնարկությունների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոնցերնի պաշտոնական կայքում նշվում է, որ ուկրաինական բանակը զինտեխնիկան ստացել է 2014թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիսը:

Ավելի վաղ Պորոշենկոն նաև հայտնել էր, որ Ուկրաինայի օդային ուժերը ստացել են շուրջ 28.5 մլն ԱՄՆ դոլար՝ տեխնիկայի նորոգման և մոդեռնիզացիայի նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Պորոշենկո    


Վերնագիրի այլ պիտակները