Սիրիական բանակն ազատագրել է Հոմս նահանգում ԴԱԻՇ-ի վերջին խոշոր հենակետը

22:16   12 Օգոստոս 2017    221

Սիրիական բանակն ազատագրել է Հոմս նահանգի վերջին խոշոր քաղաքը, որը գտնվում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պալմիրայից 50 կմ հեռավորության վրա գտնվող ալ Սուհնա քաղաքում կառավարական զորքերը չեզոքացրել են ահաբեկիչների խմբերը, ինչպես նաև ոչնչացրել նրանց ռազմական պահեստները:

Ալ Սուհնայից 50 կմ հեռավորության վրա է գտնվում նաև Դեր Զորի նահանգը, որը շարունակում է գրեթե ամբողջությամբ մնալ ահաբեկիչների ձեռքում:

Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա   ԴԱԻՇ   Տեռոր  


Վերնագիրի այլ պիտակները