Ինչ տեսք կունենան Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը, եթե փոխանակվեն սանրվածքներով

18:52   12 Օգոստոս 2017    154

Վերջերս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հարաբերություններում լարվածությունը թեժացել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրերս Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է հայտարարություն, որում Փհենյանի իշխանությունները սպառնում են «ցանկացած պահի ԱՄՆ-ն մոխրի վերածել»:

Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:

Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»:

Որպես այս հայտարարության պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կազմ ու պատրաստ են պատասխան տալու համար, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործողություններ ձեռնարկի՝ սրելով երկու երկրների միջև վտանգավոր հռետորաբանությունը:

Ֆոտոխմբագրիչի օգնությամբ նա փոխել է նախագահների սանրվածքները, ինչի հետևանքով Թրամփի շեկ մազերը հայտնվել են Կիմ Չեն Ընի գլխին, իսկ վերջինիս մուգ վարսերը՝ Թրամփի գլխին:

«Կարծում եմ՝ երկուսն էլ մի տեսակ գեղեցկացել են», - ասել է օգտատերերից մեկը:

«Միայն ե՞ս եմ կարծում, որ Կիմը լավ տեսք ունի այստեղ», - գրել է մեկ այլ օգտատեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   ԱՄՆ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները