Մերկելը դեմ է դիզելային ավտոմեքենաների շահագործման լիարժեք արգելքին

19:06   12 Օգոստոս 2017    159

Դիզելային ավտոմեքենաների օգտագործման արգելքը մթնոլորտ վնասական արտանետումների հարցով մեքենայությունների եւ գերմանական ավտոարտադրողների շուրջ սկանդալից ելք չէ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ուզում ենք, որ լավ ավտոարտադրություն ունենանք, բայց միաժամանակ ուզում ենք հետեւել բարձր էկոլոգիական չափանիշներին: Միաժամանակ, ուզում ենք նաեւ խուսափել ավտոմեքենաների օգտագործման արգելքից: Չպետք է այնպես պատահի, որ ինչ-որ մեկը մեքենա գնի, եւ նրան հանկարծ արգելեն այն վարել կամ վերավաճառել»,- ասել է նա:

Դիզելային սկանդալի կենտրոնում հայտնվել էր Volkswagen-ը: 2015 թվականին պարզվել էր, որ կոնցեռնի մեքենաները հագեցած են ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տալիս նվազեցնել մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ցուցանիշները:

Հուլիսի 21-ին Der Spiegel պարբերականը հաղորդեց, որ հինգ ավտոարտադրողներ՝ Volkswagen-ը, Audi-ն, Porsche-ն, BMW-ն եւ Daimler-ը 1990-ականներից համաձայնեցրել են արտադրության շուրջ իրենց գործողությունները:

Նման իրավիճակը, որում հայտնվել են կոնցեռնները՝ կորցնելով իրենց հանդեպ վստահությունը, ըստ Մերկելի, «ոչ մի ընդհանուր բան չունի սոցիալական շուկայական տնտեսության հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մերկել    


Վերնագիրի այլ պիտակները