Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը աշխատում են Հյուսիսային Կորեայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական լուծման վրա

19:25   12 Օգոստոս 2017    163

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և ասիացի գործընկերների հետ համատեղ աշխատում է Հյուսիսային Կորեայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական լուծման վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Նախարարը նշել է, որ համաշխարհային հանրությունը համախմբվել է, որպեսզի Հյուսիսային Կորեան դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները:

«Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի և տարածաշրջանում մեր գործընկերների հետ այս ճգնաժամին դիվանագիտական ճանապարհով վերջ դնելու համար»,- գրել է Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա   ԱՄՆ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները